«Ատլետիկը» ամառային տրանսֆերային պատուհանից հետո կարողացավ իր շարքերում պահել վինգեր Նիկո Ուիլյամսին:
Ըստ ամենայնի, 2025 թվականին լուրջ պայքար է ծավալվելու ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Մի քանի թոփ-ակումբներ պատրաստ են հսկայական գումարներ վճարել Ուիլյամսի համար:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Ուիլյամսի համար «Արսենալը», «Չելսին» և ՊՍԺ-ն պատրաստ կլինեն վճարել 150 միլիոն եվրո։
Նշենք, որ «Բարսելոնան» ցանկանում էր ձեռք բերել 22-ամյա Ուիլյամսին նախորդ ամառ։ Կատալոնական ակումբը դեռևս ֆինանսական խնդիրներ ունի, ուստի հստակ չէ, որ «բլաուգրանան» կկարողանան պայքարել Նիկոյի տրանսֆերի համար, եթե առանցքային հարցը լինի գումարը: