Նոր կետ` Հենրիխ Մխիթարյանի պայմանագրում

Միլանի «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրում։

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, սակայն, ըստ աղբյուրի, «ներաձուրիների» ղեկավարությունը պայմանագրի մեջ կողմերի միջև համագործակցության դադարեցման կետ է ավելացրել, որի հետևանքով պայմանագրի խզման դեպքում տվյալ ֆուտբոլիստը հավելավճար կստանա։