«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 2022 թվականին փորձել է շատ անսովոր կերպով գայթակղել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, անգլիական թիմը մի քանի տեսանյութ է ներկայացրել, որոնցում Դե Յոնգը իբր կեցվածք է ընդունում ակումբի լեգենդների հետ։
Այդ կերպ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր գրավել ֆուտբոլիստի ուշադրությունը։ Սակայն կիսապաշտպանը նույնիսկ չի դիտել տեսանյութը։
Հիշեցնենք, որ Ֆրենկի Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, կենտրոնական կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 217 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդացու պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։