«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո իր ասած խոսքերը, որ իր հաջորդ աշխատանքը կլինի անգլիական ակումբում, որը չի մասնակցում ՈւԵՖԱ-ի մրցաշարերին և պայքարում է գոյատևման համար: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» հետ խաղից հետո պորտուգալացին չափազանց դժգոհ էր մրցավարության մակարդակից։
«Ես կարիերայիս այն պահին չեմ, որ տխրեմ: Սա իմ կարիերայի մի շրջան է՝ լի երջանկությամբ։ Բայց այս պահին եվրագավաթների հանդիպումների ժամանակ անընդհատ նեղվում եմ։
Այնուամենայնիվ, ես չեմ պատրաստվում պայքարել գոյատևման համար։ Սա չափազանց շատ է: Ավելի բարդ գործընթաց, քան տիտղոսների համար պայքարելը: Պետք է էմոցիոնալ առումով շատ դժվար լինի, քանի որ նման բան կարող է փոխել ձեր կյանքը։ Կարծում եմ՝ տղաները, ովքեր դա անում են, համարձակ են»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: