Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին անդրադարձել է իր կարիերայի հնարավոր վերսկսման մասին լուրերին։
«Սա կատակ չէ, ես լուրջ եմ վերաբերվել առաջարկներին։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։
Ավելի վաղ 48-ամյա Տոտտին խոսել էր ակումբներից առաջարկների առկայության մասին։ Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Տոտտին աշխատել է «Ռոմայի» տնօրեն։ Ֆրանչեսկոն հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։ Այս ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 խաղի, որոնցում դարձել է 307 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։