«Բավարիայի» կիսապաշտպանը կարող է լքել ակումբը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի։ Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 29-ամյա գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիացիները կարող են փորձել նրան ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում 22 միլիոն եվրոյի դիմաց:

Գորեցկան պայմանագիր ունի «Բավարիայի» հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում Լեոն մյունխենյան գրանդի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ։ Կիսապաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի ընդամենը երեք հանդիպման։