«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակին», այլ ոչ թե Վինիսիուսը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ուրախ են, որ  «Ոսկե գնդակը» ստացել է ոչ թե «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, այլ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ արարողությանը ներկա «Բարսելոնայի» ֆուտբոլիստները (մասնավորապես՝ Դանի Օլմոն, Լամին Յամալը) դեռևս քվեարկության արդյունքների հրապարակումից առաջ իրենց թիմակիցներին ասել են, որ մեծ հավանականությամբ մրցանակը բաժին կհասնի Ռոդրին։

Պաշտոնական հայտարարությունից հետո «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ շնորհավորել են կիսապաշտպանին։

Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձավ Պրեմիեր Լիգայի ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։