Աուրելիո դե Լաուրենտիս․ «Միլանում հաղթելը երբեք չնչին բան չէ»

Իտալիայի առաջնությունում մեկնարկեցին տասներորդ տուրի հանդիպումները, «Միլանը» սեփական հարկի տակ պարտվեց «Նապոլիին» 0։2 հաշվով։ Նեապոլցիները երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում և մինչև հանդիպման վերջը պահպանեցին իրենց վերջնական առավելությունը։

Նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը շատ գոհ է հանդիպման այս արդյունքից, նա ասել է, որ հաղթանակը Սան-Սիրոյում երբեք չնչին չէ:

Բարև բոլորին։ Միլանում հաղթանակները երբեք չնչին չեն. Ֆորցա «Նապոլի»»,- գրել է ակումբի նախագահը սոցցանցերում։