«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Միլանի» դեմ արտագնա խաղում տարած հաղթանակը։ «Այն, ինչին մենք հասել ենք առաջին տասը տուրից հետո, հիասքանչ է։ Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք՝ փորձելով հնարավորինս շատ միավորներ վաստակել։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ մեր նպատակը եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճելն էր։
Սա կարևոր է հաշվի առնելով, որ «Նապոլին» նախորդ մրցաշրջանում 14 տարվա մեջ առաջին անգամ մնաց առանց եվրոպական մրցումների: Բայց մենք չպետք է մոռանանք, թե որտեղից ենք սկսել։
Նախորդ մրցաշրջանում առաջին տեղից տարբերությունը 41 միավոր էր։ Ներկայիս «Նապոլին» իմ կարիերայի լավագույն թիմերից մեկն է։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր անհաջողություններին»,- սոցցանցերում Կոնտեի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։