«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Գայլերի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչի մասին:
«Յուրիչի գլխավորած թիմը վատ տեսք ունի: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են տեսել նրա մեջ։ Հուսով եմ, որ հռոմեական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում շուտով կհրավիրի Ռոբերտո Մանչինիին»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Football-Italia-ը:
Հիշեցնենք, որ «Ռոման» Ա Սերիայի 9 տուրից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: