Ռոդրի․ «Այս հաղթանակը ոչ թե իմը, այլ իսպանական ֆուտբոլինն է»

Ռոդրին իր «Ոսկե գնդակը» նվիրել է իսպանական ֆուտբոլին և կիսապաշտպաններին։
«Այսօրվա հաղթանակը ոչ թե իմը, այլ իսպանական ֆուտբոլինն է։ Շատ խաղացողներ արժանի էին մրցանակին, բայց չհաղթեցին՝ Ինյեստան, Չավին, Իկերը, Բուսկետսը և շատ ուրիշներ:

Սա իսպանական ֆուտբոլի և կիսապաշտպանների համար է: Այսօր շատ ընկերներ ինձ գրեցին և ասացին, որ ֆուտբոլը հաղթեց, քանի որ կիսապաշտպաններին վերջապես սկսել են կարևորել։ Նրանք անձայն աշխատում են, և այսօր հայտնվեցին լույսի ներքո»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպանը։