«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակի» հեղինակավոր գավաթը նվաճելուց հետո խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի և Ջուդ Բելինգհեմի մասին։
«Նրանք հիանալի խաղացողներ են, և ապագան իրենց ձեռքերում է: Ինձ համար պատիվ է ընտրվել այս տպավորիչ խաղացողների շարքում: Շնորհակալություն նրանց, ովքեր քվեարկեցին իմ օգտին»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մրցանակի համար քվեարկության արդյունքում երկրորդն է, երրորդը՝ Բելինգհեմն է։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են Դանի Կարվախալը (Ռեալ Մադրիդ) և Էրլինգ Հալանդը (Մանչեսթեր Սիթի):