«Ջենոան» հայտարարել է հարձակվող Մարիո Բալոտտելիին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
2023/24 մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել «Ադանա Դեմիրսպորում», թուրքական թիմի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Ջենոան» Ա Սերիայում 9 տուրից հետո ունի 6 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 18-րդ հորիզոնականը։