Հանս-Դիտեր Ֆլիկն արգելել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին բողոքել մրցավարներից

Հանս-Դիտեր Ֆլիկն արգելել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին բողոքել մրցավարներից:
Ինչպես նշում է COPE-ն, կատալոնական ակումբում գերմանացի մասնագետի առաջին ուղեցույցներից մեկը խաղերի ժամանակ մրցավարներին բողոքելու արգելքն էր։

«Մենք կենտրոնանալու ենք մեր վրա, մեր էներգիայի վրա, այն ամենի վրա, ինչ դուրս ենք բերում խաղադաշտ»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է աղբյուրը։