«Ասթոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց France Football-ի մրցանակը։
«Ես միշտ ցանկացել եմ ավելի լավը դառնալ: Շնորհակալություն բոլորին: Պատիվ է կրկին լինել այս բեմում: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին ու մարզիչներին, քանի որ ֆուտբոլը մնում է թիմային մարզաձև։
Մանկուց միշտ ձգտել եմ ինքնակատարելագործման։ Սա իմ մտածելակերպն է»,- ասել է «Ասթոն Վիլլայի» եւ Արգենտինայի հավաքականի դարպասապահը։