Չավի Էրնանդեսի կինը ակնարկել է ամուսնու հնարավոր նշանակումը նոր ակումբի պարզչի պաշտոնում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տեսդաշտում, որն այժմ գլխավորում է հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագը։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ Էրնանդեսը համարվում է «կարմիր սատանաների» ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուներից մեկը։ Ուշագրավ է, որ Չավիի կինը սոցիալական ցանցերում հրապարակել է որդու լուսանկարը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստով։ Թերևս սա ակնարկ է իսպանացու մոտալուտ նշանակման մասին անգլիական ակումբում:

Էրնանդեսի վերջին աշխատավայրը եղել է կատալոնական «Բարսելոնան» ։ Մասնագետի գլխավորությամբ «Բարսան» դարձել է Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր։