Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցցանցում գրառում է կատարել՝ այն նվիրելով «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությանը։
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, «Սերուցքայինները» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվեցին կատալոնական ակումբին։
«Մենք կվերադառնանք, ինչպես միշտ: Մենք ամենամեծ ակումբն ենք, դուք դա արդեն գիտեք», – գրել է Վինիսիուսը։