Տիագո Մոտտա. ««Ինտերը» հնարավորություններ ուներ խաղն ավարտելու չորրորդ գոլից հետո, բայց չօգտվեց դրանցից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան մեկնաբանել է «Ինտերի» հետ ոչ-ոքին (4:4) Ա Սերիայի խաղում:

«Բարդ իրավիճակում երկու 11 մետրանոց բաց թողեցինք, բայց մնացինք խաղի մեջ: Բնականաբար, չորրորդ գոլից հետո ամեն ինչ ավելի բարդացավ, քանի որ «Ինտերը» լավ խաղաց և խաղն ավարտելու հնարավորություններ ուներ, բայց չօգտվեց դրանցից։

Պետք է վերլուծենք այս հանդիպումը, այն լի էր վերելքներով ու վայրէջքներով, բայց նման խաղերում պետք է լավագույնս լինես մինչև վերջին րոպեն և թույլ չտաս այս տատանումները։

Մենք շատ առումներով կատարելագործվելու տեղ ունենք, յուրաքանչյուր հանդիպում տարբեր է: Այսօր մենք պայքարում էինք պաշտպանությունում, բացի այն, որ խաղում էինք հարձակողական ուժեղ թիմի դեմ՝ բարձր վարպետությամբ, մենք դեռ պայքարում էինք անհատապես և հավաքականորեն՝ այդքան հնարավորություններ ստեղծելու համար։

Մյուս կողմից, մենք նույնպես շատ պահեր ստեղծեցինք, ուստի բաց և շատ հավասար ֆուտբոլային հանդիպում էր։

«Ինտերը» լավ է հարձակվում, բայց պաշտպանությունում խնդիրներ ունի, և այսօր մենք նույն բանն արեցինք՝ նրանց համար խնդիրներ ստեղծելով», – Մոտտայի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։