«Ռեալ Մադրիդի» խոսնակ․ ««Ոսկե գնդակը» և ՈՒԵՖԱ-ն չե՞ն հարգում «Ռեալին»»

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել այն տեղեկությունից հետո, որ «Լոս Բլանկոսի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է չստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը 2023/2024 մրցաշրջանի համար։

«Եթե մրցանակի չափանիշները չեն դարձնում Վինիսիուսին հաղթող, ապա նրանք պետք է հռչակեն [Դանիել] Կարվախալին մրցանակի հաղթող: Եթե դա տեղի չունենա, ակնհայտ կլինի, որ «Ոսկե գնդակը» և ՈՒԵՖԱ-ն չեն հարգում «Ռեալին»»,- «Ռեալի» ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, France Football-ը կշնորհի 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակը»։ Արարողությունը տեղի կունենա Փարիզի Chatelet թատրոնում, որը գտնվում է Սենի ափին գտնվող համանուն հրապարակում։