Պեպ Գվարդիոլա․ «Մենք երեքից չորս օրը մեկ խաղում էինք 11 ամիս շարունակ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։

«Խոսքը ոչ թե այն մասին էր, թե որքան խորն են նրանք պաշտպանվում, այլ այն, թե որքան լավ են նրանք խաղում գնդակով, դարպասապահով և շարժումներով։ Սա լավ խաղ է որպես մարզիչ սովորելու համար։ «Սաութհեմփթոնը» իսկապես լավ խաղաց։ Նրանք շատ պահեր չստեղծեցին, բայց մեզանից անհավանական ջանքեր պահանջվեցին գնդակը նրանցից խլելու համար։ Ստեղծեցինք պահեր, որոնք չկարողացանք իրացնել, բայց արդյունքը լավ էր։

Հիմա մենք ընդամենը երկու-երեք օր ունենք վերականգնվելու համար։ Մենք երեքից չորս օրը մեկ խաղում էինք 11 ամիս շարունակ։ Խնդիրն այն է, որ մենք չենք կարող հանգստացնել որոշ ֆուտբոլիստների, բայց հուսով եմ, որ վաղ թե ուշ մենք կարող ենք նրանց ընդմիջում տալ, իսկ ոմանք կարող են վերադառնալ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով առաջին տեղում է։