Մոյզե Քինը և Ռաֆաել Լեաուն պատրաստվում են երգերի ալբոմ թողարկել

Մինչ մարզական մեկնաբաններն ու վերլուծաբանները պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյին մեղադրում են ֆուտբոլի մասին շատ չմտածելու մեջ, նա շարունակում է ապացուցել այդ տեսակետը։ Հայտնի է դարձել, որ Մոյզե Քինը շուտով համատեղ ալբոմ է ձայնագրելու Լեաուի հետ: Երկուսն էլ վաղուց հայտնի են երաժշտության հանդեպ իրենց հետաքրքրվածությամբ։

Լեաուն արդեն թողարկել է իր անձնական ալբոմը, իսկ այժմ նա դուետ է երգելու ընկերոջ հետ, որն այժմ խաղում է «Ֆիորենտինայում»։ –

«Ռաֆան իմ ընկերն է, ոսկե տղան: Մենք այսքան ժամանակ ենք ճանաչում միմյանց: Իսկ հիմա մենք միասին աշխատում ենք երաժշտական ​​սկավառակի վրա»,- Քինի խոսքերն է մեջբերում Sportweek-ը։