Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Անգլիական գրանդում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա թուրք ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 70 մլն եվրո հատկացնել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Փոխհատուցման այս չափը հարիր չէ «արքայական» ակումբի ղեկավարներին. Los Blancos-ը մտադիր է բանակցություններ սկսել առնվազն 80 մլն արժեցող առաջարկի վերաբերյալ։
Արդան մադրիդյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ։ Թուրքը վեց տարվա պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ։