Լիոնել Մեսսին արձագանքել է «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակին «Ռեալի» նկատմամբ

«Բարսելոնայի» նախկին ավագ և կատալոնական ակումբի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին արձագանքել է Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ կատալոնական ակումբի տարած հաղթանակին։

«Բարսելոնան» հոկտեմբերի 26-ին ժամանեց «Սանտյագո Բեռնաբեու» և 4:0 հաշվով ջախջախեց իր հավերժական մրցակցին՝ միաժամանակ ընդհատելով «Ռեալի» 42-խաղյա անպարտելի շարքն առաջնությունում։

«Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին սոցցանցում։

Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ Արգենտինացին այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ է: