Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է «արքայական» ակումբում իր խաղից, հաղորդում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա հարձակվողը զգում է, որ դեռ չի արդարացնում իր սպասելիքները։ Չնայած դրան, ֆրանսիացին կարծում է, որ հաջողության կհասնի «արքայական» ակումբում։ Վերջերս կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում Մբապպեն ութ անգամ խաղից դուրս վիճակում է հայտնվել:
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» 0։4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից»