«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Կարծում եմ՝ Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը կմնան։ Բայց որքան երկար շարունակվի Տրենտի շուրջ այս ամբողջ իրավիճակը, այնքան իմ համոզմունքն ավելի է ուժեղանում, որ նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Սա միանշանակ կնեղացնի երկրպագուներին»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», ում գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։