Հայտնի է, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի գլխավոր թեկնած

«Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրել է գլխավոր մարզչին։ Այսօր «կարմիր սատանաները» հայտարարեցին Էրիկ տեն Հագին աշխատանքից հեռացնելու մասին։

Այ որոշումը զարմանալի չէր` հաշվի առնելով թիմի վատ արդյունքներն այս մրցաշրջանում: Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմի ղեկավարի պաշտոնում նշանակել Ռուբեն Ամորիմին։

«Կարմիր սատանաները» աշխատում են գործարքի վրա և պատրաստ են 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել պորտուգալացու համար։ Մանկունիացիները հիմա բանակցում են «Սպորտինգի» հետ, իսկ Ամորիմն ինքը պատրաստ է գալ «Օլդ Թրաֆորդ»։

Նախկինում մամուլը գրել էր, որ 39-ամյա Ռուբեն Ամորիմը չի ցանկանում մրցաշրջանի կեսից հեռանալ «Սպորտինգից»։