Բեն Ջեյքոբս․ «Էրիկ տեն Հագին հեռացնելու որոշումը միաձայն է եղել»

Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումը միաձայն է եղել, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկացել է Տեն Հագին հնարավորություն տալ աշխատելու նոր մարզական կառույցում, սակայն արդյունքներն ու ելույթները բավականաչափ լավ չեն եղել, ինչը սեզոնի միջնամասում փոփոխությունների կարիք է առաջացրել։

Նշվում է, որ Ռուդ վան Նիստելռոյը նույնպես կարճաժամկետ է նշանակվել, և դեռ շարունակվում են մշտական ​​գլխավոր մարզչի որոնումները: Վան Նիստելռոյը մի քանի անգամ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ և տպավորել նրանց։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարեց Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին