Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Բոխումի» հետ։ Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Այսպիսով, մյունխենյան ակումբը կրկնեց սեփական ռեկորդը Գերմանիայի առաջնության պատմության մեջ։
Ըստ Bayern & Germany-ի՝ «Բավարիայի» խփած 29 գոլերը մրցաշրջանի առաջին ութ հանդիպումներում լավագույնն են մրցաշրջանի պատմության մեջ:
Նախկինում մյունխենցիները նույնքան գոլ էին խփել 1976/1977, իսկ հետո՝ 2021/2022 մրցաշրջանում։
Անցկացրած ութ խաղից հետո «Բոխումը» մեկ միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը։ Նույնքան խաղից հետո «Բավարիան» 20 միավորով առաջին տեղում է։