Անտոնիո Ռուդիգերը կարող է բաց թողնել «Ռեալի» հաջորդ հանդիպումը

Անտոնիո Ռուդիգերը խուսափել է «Էլ-կլասիկոյում» սպառնացող վնասվածքից։

Հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը մկանային խնդիրներ է ունեցել «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո: Խաղից հետո անհանգստություն է զգացել նաև Լուկաս Վասկեսը, սակայն Ռուդիգերի իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացրել։

As-ի փոխանցմամբ՝ փորձաքննության արդյունքներով Ռյուդիգերի մոտ ձախ ոտքի մկանների զգալի ծանրաբեռնվածություն է հայտնաբերվել, սակայն պաշտպանը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Նշվում է, որ Ռուդիգերի մասնակցությունը «Վալենսիայի» հետ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը մնում է հարցականի տակ։ Վերջնական որոշումը կկայացվի մոտ օրերս, սակայն ակումբը լավատես է գերմանացի պաշտպանի առողջական վիճակի հարցում։