Վինիսիուսը հայտարարություն է տարածել «Էլ-կլասիկոյի» ժամանակ ռասիստական ​​բռնությունների վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարություն է տարածել Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (0:4) ռասիստական ​​վիրավորանքներից հետո։

«Ցավալի է, որ երեկ «Սանտիագո Բեռնաբեուում» ռասիստական ​​բռնություն է տեղի ունեցել։ Այս հանցագործները տեղ չունեն մեր հասարակության մեջ։ Ես լիովին աջակցում եմ Լամին Յամալին, Անսուին և Ռաֆինյային։ Ես գիտեմ, որ Մադրիդը և ոստիկանությունը կանեն հնարավոր ամեն ինչ՝ մեղավորներին գտնելու և պատժելու համար»,- գրել է Վինիսիուսը X սոցիալական ցանցում։

Իսպանական Պրիմերայում անցկացրած 11 հանդիպումներից հետո մադրիդյան ակումբն ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և առաջին տեղում է։