«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Լա Լիգայի 11-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Խաղը ավարտվել է կատալոնական թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Լեհ հարձակվողը այս խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Նշենք, որ «Բարսելոնան» վաստակեց 30 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 24 միավորով երկրորդ տեղում է։