🎥Ֆանտաստիկ իտալական դերբի․ «Ինտերը» և «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղացին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» ընդունեց «Յուվենտուսին»։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։

Խաղի 35-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրավեց թուրինյան թիմի դարպասը, հաշիվը դարձնելով՝ 2։2։

Image

Տանտերերի կազմից 11 մետրանոցից դուբլի հեղինակ դարձավ Պյոտր Զիելինսկին, ևս մեկական անգամ աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանը և Դենզել Դյումֆրիսը։

Թուրինյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քենան Յըլդիզը։ Մեկական գոլ խփեցին Դուշան Վլահովիչը և Տիմոթի Վեան։

Նշենք, որ «Ինտերը» 18 միավորով երկրորդն է, իսկ «Յուվենտուսը» 17 միավորով երրորդը։