Relevo․ Չավին որոշում է կայացրել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Չավիին դիտարկում է որպես հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հնարավոր փոխարինող։

Ինչպես հայտնում է Relevo-ն, 44-ամյա Չավին մտադիր չէ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Կատարի հավաքականը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» նախկին մարզիչը նախատեսում է հանգստանալ առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Հիշենք, որ «Բարսելոնան» Չավիի վերջին ակումբն էր։ Նա «Բլաուգրանայի» ղեկին էր 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։