Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմը» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Տանտերերի կազմից աչքի ընկան Կրիսենսիո Սամերվիլը և Ջարոդ Բոուենը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Կազեմիրոն։
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 11 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Վեսթ Հեմը» 11 միավորով լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից» և 13-րդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղում Լոնդոնի «Չելսին» տանը 2:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ Լոնդոնյան թիմի կազմից աչքի ընկան Ջեքսոնը և Պալմերը։
«Չելսին» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։