Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, կայացավ Լա Լիգայի 11-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Լուկա Մոդրիչը մասնակցել հանդիպմանը: Խաղի ժամանակ խորվաթ կիսապաշտպանը 39 տարեկան 47 օրական էր։
Այսպիսով Մոդրիչը դարձավ «Էլ-կլասիկոների» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Դանի Ալվեսին՝ 38 տարի 318 օր։