Լամին Յամալը երկրպագուների կողմից ենթարկվել է ռասիզմի

Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Լամին Յամալը երկրպագուների կողմից ենթարկվել է ռասիզմի։
«Բարսայի» խաղացողը երրորդ գոլը տոնեց 77-րդ րոպեին «Սանտիագո Բեռնաբեուի» տրիբունաների մոտ։ Հայտնի է դարձել, որ առաջին շարքից հայհոյանքներ են հնչել Յամալի նկատմամբ, ինչը պարզ երևում է սոցցանցերում տարածվող տեսանյութերում։

Յամալին անվանում էին «անիծյալ սևամորթ», «աղքատ սևական» և ասում․ «Գնա լուսաֆորի մոտ՝ շարֆեր վաճառելու»։ Վերջին արտահայտությունը կապված է «Ատլետիկոյի» նախկին մարզիչ Բուրգոսի խոսքերին, ով գարնանը եթերում ասել էր, որ Լամինը կարող է մուրացկան դառնալ, եթե իր կարիերան չստացվի։