Լամին Յամալ. «Ես իմ գործն եմ անում»

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը խոսել է, թե ինչպես է աջ ոտքով գրավել «Ռեալի» դարպասը (4:0):

Նշենք, որ Յամալը ձախլիկ է:

«Ես իմ գործն եմ արել: Շատ լավ ստացվեց։ Միգուցե «Ռեալի» ֆուտբոլիստները չգիտեին, որ ես կարող եմ խաղալ իմ աջով:

Ես պետք է օգտագործեմ այն, երբ անհրաժեշտ է: Օրինակ՝ ինչպես այս երեկոն»,- Յամալի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։