Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի խաղում (0:4) ութ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում՝ սահմանելով հակառեկորդ։
Մբապպեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 2017/2018 մրցաշրջանի մեկնարկից ի վեր եվրոպական թոփ-5 լիգաների մեկ խաղում ավելի քան յոթ անգամ հայտնվել է խաղից դուրս իրավիճակում:
Նաև հանդիպման ընթացքում Մբապպեի երկու գոլը չեղարկվեց։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Մբապպեն «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: