Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» այս րոպեներին մրցում է «Յուվենտուսի» հետ։
Խաղի 35-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրավեց թուրինյան թիմի դարպասը, հաշիվը դարձնելով՝ 2։2։
Mkhitaryan draws level 2-2pic.twitter.com/JUZ1u1LWX7
— Goals Xtra (@GoalsXtra) October 27, 2024
Այս րոպեներին արդեն «Ինտերը» հաղթում է 3։2 հաշվով։
Նշենք, որ այս գոլը Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանում առաջինն էր։