Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց Մադրիդի «Ռեալին» (4:0):
Opta Sports-ի փոխանցմամբ՝ Հանս-Դիտեր Ֆլիկը դարձավ կատալոնական ակումբի առաջին գլխավոր մարզիչը վերջին 40 տարում, ով իր նորամուտը նշել է «Սանտյագո Բեռնաբեուում» և հաղթել:
Վերջին անգամ Թերի Վենեյբլսին հաջողվել է դա անել՝ 1984 թվականի սեպտեմբերի 2-ին բրիտանացին Մադրիդում 3։0 հաշվով հաղթեց «Սերուցքայինների» դեմ իր դեբյուտային խաղում։
Ֆլիկը գլխավորել է «Բարսելոնան» այս տարվա մայիսին՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր։
Կատալոնական ակումբը վաստակել է 30 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: