Հանս-Դիտեր Ֆլիկ. «Պետք է շարունակել նույն ոգով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0):

«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, առաջին խաղակեսում հիանալի խաղացինք: Պաշտպանությունը բարձր խաղաց, ռիսկային է թվում, բայց իրականում այդպես չէ: Աշխատեց։ Իսկ ընդմիջմանը մենք ճիշտ որոշումներ կայացրինք։

Ֆուտբոլիստները շատ լավ աշխատանք կատարեցին: Նրանք ցույց տվեցին իրենց վարպետությունը մրցակցի դարպասում։ Բոլորը գիտեին, թե ինչ պետք է անել թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ։

Հեշտ չէր, բայց մենք լավ էինք պաշտպանվում։ Մենք հավատում ենք մեր գաղափարին։ Պետք է շարունակել նույն ոգով։

Ընդմիջմանը մենք փոփոխություն կատարեցինք և սկսեցինք ավելի մեծ ճնշում գործադրել։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ էինք տիրում գնդակին։ Ես հենց սրա մասին էի խոսում։

Ես միշտ նայում եմ թիմի խաղին, և արդյոք մենք հետևել ենք ծրագրին, այսօր այն ստացվեց: Ես գոհ եմ նրանից, ինչին հասել ենք: Ես հետ չեմ նայում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։