Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր ֆուտբոլիստների արդյունավետության բարձրացման մասին։
«Թիմը ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որում խաղացողները կարող են ցույց տալ իրենց լավագույն կողմերը: Այժմ թիմը հիանալի միկրոկլիմա ունի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca թերթը։
Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռեալի» դարպասը։ Դուբլ ձևակերպեց Լևանդովսկին, ով ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում 14 հանդիպում է անցկացրել և դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։