Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակտիվացրել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյին ակումբ բերելու գործընթացը Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0։4)։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պերեսի վստահությունը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նկատմամբ այժմ խաթարվել է։ Իտալացի մասնագետը երաշխիքներ է տվել մադրիդյան ակումբի նախագահին, որ անցյալ ամառ հարձակվող Կիլիան Մբապպեի հայտնվելուց հետո թիմը անպարտելի կդառնա։
Նշենք, որ Անչելոտտին պնդել է նաև ձախ պաշտպան Ֆերլան Մենդիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, թեև «Ռեալը» դա չի ծրագրել։ «Բարսելոնայի» հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունը միայն վատթարացրեց իրավիճակը։
Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն այն պարունակում է կետ, որը թույլ է տալիս նրան հեռանալ գերմանական ակումբից գալիք ամառ, ինչից ցանկանում է օգտվել Պերեսը։