Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ տեղի ունեցած դրվագի մասին։
Կլասիկոյի 84-րդ րոպեին՝ Ռաֆինյայի գոլից հետո «Ռեալի» մարզչին մտահոգել էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գոլը տոնելով ներխուժեցին Մադրիդի «Ռեալի» պահոստայինների համար նախատեսված տեխնիկական տարածք։
«Բարսելոնայի» պահեստայինների հետ կապված դրվագը տեղի ունեցավ Ֆլիկի օգնականի պահվածքի պատճառով, ով գոլը ոչ ջենտլմենական կերպով նշեց։ նա մտավ մեր տեխնիկական տարածք: Ֆլիկը համաձայնեց մեզ հետ, այսքանը»,- ասել է Անչելոտին: