Բուկայո Սական գերազանցեց Թիերի Անրիի ռեկորդը

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (2։2)։

Անգլիացին գոլ խփեց 9-րդ րոպեին և Պրեմիեր Լիգայում «զինագործների» կազմում իր գոլերի թիվը հասցրեց 50-ի։

Ըստ Opta-ի՝ Սական 23 տարեկան 52 օրական հասակում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 50 գոլ է խփել «Արսենալի» կազմում Պրեմիեր Լիգայում՝ գերազանցելով Թիերի Անրիի ռեկորդը՝ 24 տարեկան 128 օրական։