Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյմի Բանո-Գիտենսը Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում են Bild-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել Լոնդոնյան «Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը», ինչպես նաև «Լիվերպուլը»: Գերմանական ակումբը պոտենցիալ գնորդներին հասկացրել է, որ ֆուտբոլիստին չեն վաճառի 100 միլիոն եվրոյից պակաս գնով:
Միաժամանակ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 35 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Ջեյմին մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: