Ֆրանսիական «Լիլի» դարպասապահ Լյուկ Շեվալյեն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա դարպասապահ հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» տեսադաշտում։ «Բլաուգրանայի» ճամբարը Շևալյեին դիտարկում է որպես գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին երկարաժամկետ փոխարինող։
«Լիլը» իր խաղացողին գնահատում է 20 միլիոն եվրո։ Շեվալյեի աշխատանքային պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկան մասնակցել է 16 հանդիպման, որոնցից յոթում անառիկ է պահել դարպասը։