Առնե Սլոտ․ «Պրեմիեր Լիգան հաղթելու համար պետք է արտագնա հանդիպումներում հաղթել»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է նվաճել Պրեմիեր Լիգայի տիտղոսը։

«Պրեմիեր Լիգան հաղթելու համար պետք է դժվարին արտագնա հանդիպումներում հաղթել: Խոսքը «Նյուքասլի», «Արսենալի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերի մասին է», – Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Լիվերպուլը» ութ տուրից հետո 21 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Առաջատար «Մանչեսթեր Սիթիից» տարբերությունը երկու միավոր է, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս ունեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին «Լիվերպուլը» 9րդ տուրի շրջանակներում խաղում կխաղա «Արսենալի» դեմ: