Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ մարզչի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականից։
2022/23 մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն։