Սպասված օրը․ Այսօր կկայանա 2024/25 մրցաշրջանի առաջին պաշտոնական «Էլ-կլասիկոն»

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի կատալոնական «Բարսելոնային»։

Հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

Երկրպագուներին սպասվում է ֆանտաստիկ ֆուտբոլ, քանի որ երկու թիմերն էլ գտնվում են փայլուն մարզավիճակում։

✅Մադրիդի «Ռեալը» դեռևս անպարտելի է Լա Լիգայի այս մրցաշրջանում,

✅Երկու թիմերն էլ գոլի հեղինակ են դարձել Իսպանիայի 2024/25 մրցաշրջանի յուրաքանչյուր խաղում։

Ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքի պատճառով բաց կթողնեն հանդիպումը․

Մադրիդի «Ռեալից» հանդիպումը բաց կթողնեն Դավիդ Ալաբան, Դանի Կարվախալը, Բրահիմ Դիասը, Տիբո Կուրտուան և Ռոդրիգոն։

«Բարսելոնայի» կազմից հանդիպումը բաց կթողնեն Տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն, Անդրեաս Քրիստենսենը, Մարկ Բերնալը, Ֆերան Տորեսը և Էրիկ Գարսիան։

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա». թիմերի հավանական մեկնարկային կազմերը

«Ռեալ Մադրիդ»․ Լունին, Մենդի, Ռուդիգեր, Միլիտաո, Վասկես, Չուամենի, Մոդրիչ, Վալվերդե, Բելինգհեմ, Վինիսիուս, Մբապպե։

«Բարսելոնա»․ Պենյա, Բալդե, Մարտինես, Կուբարսի, Կունդե, Պեդրի, Կասադո, Ֆերմին, Ռաֆինյա, Յամալ, Լևանդովսկի։

Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Մադրիդի «Ռեալը» 24 միավորով երկրորդ տեղում է։